Արտաքին 1 տարի առաջ - 23:32 25-03-2025

Փաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական շրջադարձ է նախապատրաստում՝ հետդարձ դեպի Մոսկվա, սակայն դա կասկածելի է. այս մասին absatz.media-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Հայաստանի պաշտոնական իշխանությունն այժմ հուսահատորեն մանևրում է, քանի որ Արևմուտքի աջակցության վրա արված խաղադրույքը, ինչպես պարզվեց, անիմաստ էր: Այս իրավիճակում Փաշինյանը ստիպված է այսուայն կողմ ընկնել: Օրինակ, նա մտադիր է Մոսկվա գալ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Փաշինյանի օրոք (ՀՀ-ի) արտաքին քաղաքականության կայունությունը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը կասկածելի են թվում։ Սակայն հայ ժողովրդի մեջ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գաղափարը չի մեռնում և շարունակում է ապրել»,- նշել է նա։

Զատուլինի խոսքով՝ Փաշինյանի օրոք ռուս-հայկական հարաբերությունները դժվար թե բարելավվեն կամ վստահելի դառնան։ Նա ատում է այն ամենը, ինչ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ, կարծում է պատգամավորը։

«Փաշինյանը «բարեփոխիչ» է, որը կոչված է Հայաստանի համար բացել նոր հորիզոններ, որոնք այսօր վերածվել են շատ նեղ միջանցքի, և նա մանևրում է դրանում։ Ես չեմ ցավում Փաշինյանի համար, ես ցավում եմ Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- հավելել է Զատուլինը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է