Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:48 25-03-2025

Ադրբեջանը պահանջում է Սահմանադրության փոփոխություն՝ որպես խաղաղության պայմանագրի նախապայման

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վերջին շրջանում շարունակաբար մեղադրում էր Հայաստանին ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումներ իրականացնելու և հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։

Սակայն Թուրքիայի ներքաղաքական լարվածության ֆոնին Բաքուն դադար է վերցրել Հայաստանի դեմ քարոզչական գործողություններից։

Այս հարցի շուրջ Oragir.News-ը զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։

Վերջինս նշեց, որ Թուրքիայի ներքաղաքական զարգացումները էական ազդեցություն չունեն հայ-ադրբեջանական գործընթացների վրա, քանի որ Անկարան, անկախ իշխանության փոփոխությունից, չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել։

Խուդավերդյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն անարդյունք են ավարտվել, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ երկու առանցքային կետերի շուրջ, մասնավորապես խնդրահարույց է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։

Ադրբեջանի համար անընդունելի է, որ Հայաստանը Անկախության հռչակագրում և Սահմանադրությունում շարունակում է հիշատակել Լեռնային Ղարաբաղը՝ որպես հայկական տարածք։ Բաքուն պնդում է, որ նման իրավական ձևակերպումները խոչընդոտ են երկարաժամկետ խաղաղության հաստատման համար և կարող են ապագայում օգտագործվել որպես հիմնավորում՝ Ղարաբաղի վերադարձի շուրջ նոր քաղաքական օրակարգ ձևավորելու համար։

«Ադրբեջանը այսօր հաղթանակած դիրքերից է հանդես գալիս և թելադրում է իր պայմանները, իսկ Հայաստանը, լինելով պարտվող կողմ, պետք է գնա զիջումների։ Այս համատեքստում Ադրբեջանի պահանջը ամբողջովին տրամաբանական է»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

Նշենք, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, թե խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը ավարտվել է։ Սակայն քանի դեռ որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, բանակցությունները չենք կարող համարել ավարտված։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի