Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 10:52 20-08-2025

Հայաստանն իր անվտանգության երաշխիքների հարցը չի դնում կոշտ՝ որպես նախապայման, առանց որի չի ստորագրի ոչ մի թուղթ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գրառումը

«Ուրիշի Նոբելյան մրցանակը՝ Հայաստանի միակ «անվտանգության երաշխիք»

Մակրոնն ասում է, որ «Ռուսաստանի խոսքին չի կարելի հավատալ, այն գիշատիչ է Եվրոպայի մատույցներում, և Ուկրաինային պետք է տրվեն անվտանգության իրական երաշխիքներ, անվտանգության իրական մեխանիզմներով, որպեսզի վտահ լինենք, որ Ռուսաստանը կրկին չի հարձակվի»։

Հայաստանին ոչ ոք անվտանգության երաշխիքներ չի ուզում տալ, չի ուզում նույնիսկ դրա մասին խոսել։ Ասել է թե՝ մենք պետք է հավատանք Ալիևի խոսքին, որը, երևի, գիշատիչ չէ։
Գիտե՞ք ինչու է այդպես. որովհետև մենք՝ Հայաստանը, իր անվտանգության երաշխիքների հարցը չի դնում կոշտ՝ որպես նախապայման, որպես հիմնական առանցք, առանց որի չի ստորագրի ոչ մի թուղթ և չի դառնա ոչ մեկի համար «Նոբելյան մրցանակի» մատերիալ։

Հա՜, մոռացանք, Թրամփն ասել է, որ եթե հարց լինի՝ զանգեք։ Ու մի ամբողջ ժողովուրդ ապրում է նման սառույցի վրա գրված անվտանգության երաշխիքների հույսին։ Մի ամբողջ ժողովուրդ ապրում է խաղաղության բլեֆի արյունոտ ստվերի տակ։

Ավելին, այդ երկրի հականիկոլական ընդդիմությունը չի կարողանում այս խնդիրը (անվտանգության երաշխիքները) ձևակերպել որպես քաղաքական օրակարգ, որի վրա կկառուցի իր բովանդակությունը, ցույց կտա իր պատկերացրած անվտանգության համակարգը։ Եվ սա հնարավորություն է տալիս Նիկոլին, երկիրը վարի տալուց հետո, դառնալ «խաղաղության օրակարգի» սիմվոլ։

Վիետնամի երկարատև հակամարտությանը վերջ տալու նպատակով 1973 թվականի հունվարի 27-ին ստորագրվեց Փարիզի խաղաղության համաձայնագիրը, որն իբր պետք է վերջ տար պատերազմին։ Դրանից հետո պատերազմը նոր ու արյունալի թափ ստացավ, իսկ Հյուսիսային Վիետնամը ոչ միայն չհանեց իր զորքերը Հարավային Վիետնամից, այլև անցավ լայնածավալ հարձակման։

Փարիզյան խաղաղության համաձայնագրի համար ամերիկյան և վիետնամական պատվիրակությունների ղեկավարները՝ Հենրի Քիսսինջերը և Լե Դաք Թհոն արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։ Վերջինս, սակայն, իր մրցանակից հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ խաղաղություն չի հաստատվել։

Հայաստանը կարիք ունի լրջության, ոչ թե շոուների, Հայաստանը կարիք ունի քաղաքական լիդերության, ոչ թե իներցիոն շքախմբերի, Հայաստանը կարիք ունի ներսում մթնոլորտի էական փոփոխության, որ ունակ մարդիկ գտնեն մասնակցության ձևաչափը, Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ