Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 25-03-2025

Իմաստ չեմ գտնում հայտարարագիր ներկայացնելու, թող տուգանեն․ հարցում

2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն ամեն շաբաթ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարում, և հայտնում, թե քանի քաղաքացի է ներկայացրել համընդհանուր հայտարարագիր։

Օրինակ՝ երկուշաբթի Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 7185 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1444 քաղաքացի) ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +133 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93 հազար դրամ է»,- գրել է նա։

Oragir.News-ը այսօր շրջեց Երևանով և անցորդներից հետաքրքրվեց՝ հայտարարագիր արդեն ներկայացրե՞լ են, թե՞ ոչ։

Հարցվածներից գրեթե ոչ ոք այն չէր ներկայացրել, սակայն մեզ հանդիպածներից միայն մի քաղաքացի ասաց հակառակը։

«Պետությունն ինձ ինչո՞վ է օգնել, որ իմանա, թե ես ինչ ունեցվածք ունեմ»,- նշեց անցորդներից մեկը։ Մեկ այլ քաղաքացի էլ նեց, որ ո՛չ ներկայացրել է, ո՛չ էլ պատրաստվում է։

«Իմաստ չեմ գտնում ներկայացնելու, բայց մտածում եմ, որ կտուգանվեմ, դրա համար ժամանակ կգտնեմ, կներկայացնեմ»,- պատասխանեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը