Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 03-10-2025

Հայտարարագիր չեմ լրացնելու․ ում ինչ գործն ա՝ ես որտեղից եմ փող ստանում․ հարցում

Մեկ ամիս է մնացել աշխատող քաղաքացիների եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետին, սակայն շատերը դեռ չեն հայտարարագրվել, որոշներն էլ մինչև օրս չգիտեն, թե ինչը և ինչպես պետք է հայտարարագրել։

Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը հետաձգեց եկամուտների հայտարարգրման վերջնաժամետը՝ մայիսից տեղափոխելով նոյեմբերի 1-ը՝ հաշվի առնելով, որ ID քարտերի հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուները լրացնել: Ակնկալում էին, որ այս տարի հայտարարագիր պետք է ներկայացնի ավելի քան 700 հազար Հայաստանում աշխատող քաղաքացի։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայտարարագիր լրացրե՞լ եք։ Պատրաստվո՞ւմ եք լրացնել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի լրացրել հայտարարագիր, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։
«Չեմ լրացրել, չեմ պատրաստվում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի պատրաստվում լրացնել հայտարարագիր։
«Ոչ, չեմ էլ լրացնելու, որովհետև չի հասնում։ Ինչի պիտի ես լրացնեմ, ում ինչ գործն ա ես որտեղից եմ փող ստանում, ինչ եմ անում։ Իմ ախպերն ինձ ուղարկում ա, ես ինչի պիտի տամ ուրիշի»,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ հայտարարագիր պետք է լրացնեն պետական աշխատողվերը, իսկ ինքը չի աշխատում։

«Չենք լրացրել, չենք պատրաստվում։ Հայտարարագիրը պետք ա պետական աշխատողները լրացնեն, քանի որ աշխատող չենք, չենք լրացնելու»,- ասաց նա։

«Դեռ ոչ, բայց կլրացեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը