Ներքին 1 տարի առաջ - 15:13 25-03-2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։