Մամուլ 1 տարի առաջ - 08:10 25-03-2025

Փաշինյանը չեղարկել է հանդիպումները․ ինչ է սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը: ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սեւ փիառ անի։ Մարտի 30-ի ընտրությունների` օրենքով սահմանված մեծ հրապարակային բանավեճը, որին պետք է մասնակցեն ընտրացուցակների առաջին դեմքերը, տեղի կունենա մարտի 27-ին։ Այն, որ իշխանական ողջ ներուժը կենտրոնացվել է Գյումրիում, եւ մյուս մարզերը մոռացվել են, ակնհայտ է: Տեղեկացանք, որ թերեւս Գյումրու ընտրությունների պատճառով է Փաշինյանը չեղարկել Սյունիք կատարելիք այցը, չնայած նախապես որոշվել էր, որ պետք է այս շաբաթ Կապան այցելի:

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու Կապան քաղաքում՝ մարտի 27-ին, սպասվում էր, որ Փաշինյանը դրան կմասնակցի: Երեկ տեղեկացանք, որ ՔՊ Կապանի տարածքային կառույցում ցնծում են, որ չեղարկվել է Փաշինյանի այցը Կապան: Բանն այն է, որ Կապանի ՔՊ տարածքային խորհրդի ընտրություններն անցել են նախորդի պես՝ ակնհայտ խախտումներով, եւ կառույցի ղեկավարները մտահոգված են, որ շարքային կուսակցականներն իրենց դժգոհությունները Փաշինյանի ներկայությամբ բարձրաձայնելու առիթը բաց չէին թողնի։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան