Ներքին 1 տարի առաջ - 20:44 24-03-2025

Ինչպես է Տիգրան Ավինյանը դատի տվել Հայաստանի Հանրապետությանը, բայց մոռացել կցել անձնագիրը

Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2018 թվականի ապրիլի 26-ին դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը ներկայացվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը հետ էր վերադարձրել այն՝ պատճառաբանելով, որ դիմումը չի համապատասխանում դատավարական օրենսգրքի պահանջներին։

Տիգրան Ավինյանը պաշտոնավարել է որպես փոխվարչապետ 2018-2021 թվականներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում։ Նրա լիազորություններն ավարտվել են 2021 թվականի օգոստոսին, երբ նա չընդգրկվեց նոր ձևավորված կառավարությունում։

Ավելի ուշ՝ 2022 թվականին, Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ, իսկ 2023-ին՝ քաղաքապետ։ Նրա հայցը ընդդեմ պետության քաղաքական շրջանակներում հարցեր առաջացրեց, քանի որ պարզ չէր, թե հատկապես ինչ պատճառաբանությամբ է նա պահանջում փոխհատուցում։

Դատական համակարգի բաց աղբյուրներում նշվում է, որ հայցադիմումը վերադարձնելու որոշումը կայացրել է դատավոր Մարիաննա Հովակիմյանը՝ հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածին, որն անդրադառնում է հայցադիմումների ձևական պահանջներին։ Սա նշանակում է, որ Ավինյանի փաստաբաններն անհրաժեշտության դեպքում կարող են վերանայել հայցադիմումը, շտկել թերությունները և կրկին ներկայացնել այն։

Նման դատական հայցերը Հայաստանում եզակի չեն. պետական պաշտոնյաները կամ նախկին պաշտոնյաները տարբեր պատճառներով երբեմն դիմում են դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու կամ փոխհատուցում ստանալու համար։

Սակայն, հաշվի առնելով Ավինյանի ներկայիս պաշտոնը՝ Երևանի քաղաքապետի կարգավիճակը, այս գործը քաղաքական բնույթի քննարկումների առիթ դարձավ։ Փոքր-ինչ ծիծաղելի է այն հանգամանքը, որ ներկայիս քաղաքապետը ժամանակին չգիտեր, որ պետք է գործին կցել անձնագրի պատճենը, կոնկրետ նշել դիմելու պատճառը և այլ մանրամասներ:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո