Արտաքին 1 տարի առաջ - 10:41 23-03-2025

Իսրայելը հավանություն է տվել Գազայից կամավոր արտագաղթի գրասենյակի ստեղծմանը

Իսրայելի կառավարությունը մարտի 23-ի գիշերը հավանություն է տվել Գազայի հատվածից պաղեստինցիների կամավոր արտագաղթի հատուկ գրասենյակի ստեղծմանը, որն առաջարկել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Այս մասին, ըստ Ynet-ի, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

«Այսօր երեկոյան Նախարարների կաբինետը հավանություն է տվել գրասենյակի ստեղծմանը, որը կզբաղվի Գազայից կամավոր արտագաղթի հարցերով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է Ynet-ը, նոր գերատեսչությունը կենթարկվի պաշտպանության նախարարին և կզբաղվի «Գազայի բնակիչների անվտանգ և վերահսկվող անցումը երրորդ երկրներ» նախապատրաստելու և ապահովելու համար՝ ներառյալ անվտանգության ապահովումը, ճանապարհորդական երթուղիների հաստատումը, Գազայի հատվածում նշանակված անցակետերում ստուգումը, ինչպես նաև կհամակարգի ցամաքային, ծովային և օդային ճանապարհորդությունը դեպի նպատակակետ երկրներ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի