Արտաքին 1 տարի առաջ - 23:50 21-03-2025

Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են օգնությունն Ուկրաինային

Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են Ուկրաինայի համար նախատեսված հինգ միլիարդ եվրոյի օգնությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։

Գործակալության աղբյուրները նշում են, որ թեև մարտի 20-ին Բրյուսելում տեղի ունեցած նիստին ԵՄ 27 անդամ երկրներից շատերը կողմ են եղել Կիևին ռազմական օգնության համար միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը, այդուհանդերձ որոշումը հետաձգվել է։ Հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Հռոմը լրացուցիչ տեխնիկական և ֆինանսական մանրամասներ է պահանջել, իսկ ֆրանսիական կողմը թեև կողմ է նախաձեռնությանը, սակայն առաջնահերթություն է համարել Կիևին G7-ի 18 միլիարդ դոլար վարկի մի մասի իրականացումը։

Հունգարիան իր հերթին շարունակում է արգելափակել Ուկրաինային տրամադրվող օգնությունը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարը Կայա Կալլասն այդուհանդերձ հույս է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները կստորագրեն Կիևին օգնություն հատկացնելու ծրագրի գոնե մի մասը։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը որպես ռազմական գործողությունների դադարեցման պայման նշել է Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը