Ներքին 1 տարի առաջ - 12:00 21-03-2025

«Արմ Սվիթ» ՍՊԸ-ի արտադրամասի պետի մոտ եղած կախազարդում հայտնաբերվել են թմրամիջոցներ. shamshyan.com

Մարտի 18-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սասնա Ծռեր փողոցի 1/7 հասցեի մոտից թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա Մարտիրոս Շ․-ին՝ իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կախազարդ լցված 0.64 գր. «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով և 3 հատ փաթեթներ համապատասխանաբար լցված 0.77 գր., 0.33 գր. «Շոկո» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով և 0.25 գր. «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածով:

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մարտիրոս Շ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակի քննչական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք:

Մարտիրոս Շ․-ն աշխատում է «Արմ Սվիթ» ՍՊԸ-ում, որպես արտադրամասի պետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում