Ներքին 2 տարի առաջ - 11:27 24-12-2023

Արարատի մարզում թալանել են պահածոների գործարանի արտադրամասի պետի տունը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, դեկտեմբերի 23-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Թալանել են Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետի բնակարանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 12։30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Գրիգորյանը և կրտսեր պարեկ Բենիկ Աբաղյանը ծառայություն կատարելու ժամանակ Ոսկետափ գյուղում նկատել են կասկածելի վարք դրսևորող քաղաքացու և փորձել են մոտենալ նրան։ Այդ քաղաքացին, տեսնելով, որ պարեկները ընդառաջ են գալիս իրեն, դիմում է փախուստի, սակայն պարեկների հետապնդումը ավարտվում է բարեհաջող ու նրան գողություն կատարելու կասկածանքով բռնում և տեղափոխում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին։

Ճանապարհին կասկածյալը փորձում է պարեկներին մոլորեցնել՝ ասելով․ «Փուչիկս տրաքում էր, ուզում էի բնական կարիքս հոգայի, բայց ձեզ տեսնելով՝ հո ձեր մոտ չէի հոգալու։ Ասի վազելով գնամ մի տալդա տեղ ճարեմ, էն էլ եկաք, բռնիք, թե ինչի համար, ես էլ չգիտեմ»։

Արդեն Ոստիկանության Արարատի բաժնում պարզվում է, որ պարեկները ճիշտ են կողմնորոշվել ու լավ էլ բռնել են «բնական կարիքները հոգացողին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կարճ ժամանակում փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ գողություն է կատարել Արարատ քաղաքի տներից մեկից՝ պատուհանից ներս մտնելով։

Իրավապահները ժամանում են դեպքի վայր, որտեղ հայտնաբերում են տունն ամբողջովին տակն ու վրա եղած, իսկ տունը պատկանում է 38-ամյա Սարգիս Միսակյանին, ով Ոսկետափ գյուղի պահածոների գործարանի արտադրամասի պետն է։

Կասկածյալը, ով հաշվառված է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեկատարողական հիմնարկում, Շիրակի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Սարգսյանն է։ Նրան ոստիկանության Արարատի բաժնից ներկայացրել են Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում