Մամուլ 1 տարի առաջ - 08:20 19-03-2025

Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջեւում է։ Բանն այն է, որ Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։ ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ` Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։

Փաշինյանը հարցից վրդովվել է, թե` ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել եւ Արծվաշենն իմ ստորագրությամբ թողնել Ադրբեջանի կազմում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան