Ներքին 4 տարի առաջ - 13:38 10-05-2022

Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը. Արման Թաթոյան

Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը«վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են: Այս մասին գրառում է կատարել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշել է. «Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ կամ կենցաղային լեզվով` փախստականներ և այլն:
Տավուշի մարզի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են:

«Անկլավային» տրամաբանությունն ինքը հենց մարդու իրավունքների անտեսման, պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով տևական ժամանակ զարգացնում էին նաև Հայաստանի մի շարք անպատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Առհասարակ, «անկլավ» մեխանիկական-քաղաքական ձևակերպումը պետք է դուրս գա բոլոր քննարկումներից:
Տեսանյութում մանրամասն ներկայացված է անցյալ տարվա` 2021թ. փաստահավաք աշխատանքներիս արդյուքները, այսպես կոչված, «անկլավային գյուղերի» վերաբերյալ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի