Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:50 10-12-2023

Խորհրդային Հայաստանի բանկի թալանման ձևի բնակարանային գողություն՝ Տավուշի մարզում. 16-ամյա տղան քանդել էր առաստաղը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 7-ին արտակարգ բնույթի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բերդ քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը և Ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և ահազանգով դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մայիլյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ թալանված տունը, որը գտնվում է Խորենացի փողոցի 88 հասցեում, պատկանում է ՌԴ-ում բնակվող, 55-ամյա Հրածին Մ-ին։

Մտնելով տուն՝ հայտնաբերել են այն ամբողջությամբ տակնուվրա եղած և ըստ նախնական տեղեկությունների՝ տանից գողացել են էլեկտրական մսաղաց, հյութաքամիչ, 1 հատ դաշույն, 1 շիշ կոնյակ, 2 շիշ օղի, 1 տուփ բաժակներ, տարբեր տեսակի կանացի զարդեր՝ 1 զույգ ականջողեր, 1 հատ շղթա, զարդաքարեր, թվով 4 հատ մեդալներ և 1 հատ կրծքանշան։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության փորձաքրեագետը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով հայտնաբերում և ձերբակալում են Տավուշի մարզի բնակիչ, 16-ամյա Գրիշա Ա-ին։

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ նոյեմբերին մտել է նշված տան տանիք, մի քանի ժամվա ընթացքում առաստաղից անցք է բացել, մտել ներս և կատարել գողություն։

Կասկածյալը խոստովանել է նաև, որ գողացած ապրանքների մի մասը թաքցրել է տուժածի առանձնատան հետնամասում՝ արկղի մեջ՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն։

Ողջ գողոնը հայտնաբերվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին