Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 21:43 15-09-2022

Հայ-ադրբեջանական կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից. Չինաստանի ներկայացուցիչ

Չինաստանը անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում զինված հակամարտության վերջին սրացմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը՝ նշելով, որ Չինաստանը կոչ է անում կողմերին խնդիրները լուծել քաղաքական երկխոսության միջոցով:

Չինաստանի ներկայացուցիչը իր խոսքում նաև շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից:

«Մենք կողմերին հորդորում ենք հավատարիմ մնալ ձեռք բերված հրադադարին և համատեղ ջանքեր գործադրել իրավիճակի մեղմացման համար: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում։ Չինաստանը ողջում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև 2020 թ-ի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագիրը և կշարունակի ողջունել դրական առաջընթացը ԼՂ-ի շուրջ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում», - ասել է դիվանագետը:
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին հրատապ նիստ է հրավիրել Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի կապակցությամբ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի