Արտաքին 1 տարի առաջ - 17:53 17-03-2025

Ինչու է Զելենսկին պաշտոնանկ արել գլխավոր շտաբի պետին

Զելենսկու կատարած փոփոխությունները Ուկրաինայի զինված ուժերում կապված են ճակատում կրած լուրջ անհաջողությունների հետ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ պաշտոնից ազատել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչին և նրա տեղը նշանակել Անդրեյ Գնատովին, կապված է Կիևում տիրող «մռայլ տրամադրությունների» և ուկրաինական բանակի անհաջողությունների հետ Կուրսկի շրջանում, գրում է Der Spiegel-ը։

«Ուկրաինայի զինված ուժերի կրած կորուստները Կուրսկի շրջանում մթագնել են Կիևի տրամադրությունը։ Նախագահ Զելենսկին այժմ փոխում է իր ԶՈՒ ղեկավարությունը»,- նշվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայի Կուրսկի շրջանում կորցրած օկուպացված տարածքները «անհաջողություն» են, որը բերում է նաև կադրային հետևանքների։ Լրագրողները հիշեցնում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Զելենսկին ռազմական ղեկավարությունում փոփոխություններ է անում ամեն պարտությունից հետո։

«Չի կարելի անտեսել ուկրաինական բանակի կրած էական անհաջողությունները՝ ռուսական բանակի դեմ պայքարում վերջին շաբաթների ընթացքում։ Բացի Կուրսկի շրջանում կրած կորուստներից՝ արևմտյան Ռուսաստանում, ուկրաինացիները տարածքային կորուստներ են ունեցել նաև իրենց երկրի արևելքում»,- գրում է Der Spiegel-ը։

Հայտնի է նաև, որ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին փոխարինելու մասին որոշումը կայացրել է մարտի 16-ին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի իշխանությունների կայքում։ Սակայն կադրային փոփոխությունների պատճառները չեն նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ մարտի դաշտում լիակատար առավելություն ունի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է