Ալավերդու փողոցներում հետիոտնային անցումները ու առհասարակ գծանշումներ վաղուց արդեն տեսանելի չեն: Բացի այն որ դրանք երկար ժամանակ չեն թարմացվել, իսկ թարմացվելու դեպքում էլ միեւնույնն է երկար չեն ծառայում հավանաբար անորակ ներկերի պատճառով: Շատ հատվածներում՝ անգամ դպրոցամերձ փողոցներով որեւէ անցման հետք անգամ չկա: Գծանշումներ քաղաքում սովորաբար իրականացվել են ամռան ամիսներին՝ սովորաբար մինչեւ նոր ուսումնական տարվա մեկնարկը, սակայն այս տարի անգամ նշված ժամկետում ոչ բոլոր հատվածներում կատարվեցին գծանման աշխատանքներ: