87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:12 16-03-2025

Մանիպուլյացիայի ենթավարպետը պետական պարտքը ավելացնելը համարում է «հզոր» հաղթանակ. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «750 մլն ԱՄՆ դոլար եվրոբոնդերի թողարկման մասին իր ոչ հեղինակավոր կարծիքն է հայտնել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ անձը։

Բնականաբար որոշել է կատարել մոլորեցում եվ պետական պարտքը ավելացնելու միջոցառումը համարել ,,հզոր,, հաղթանակ։ Մանիպուլյացիայի ենթավարպետը որոշել է արգահատելի հնարք կիրառել եվ պնդել է, որ արտաքին պարտքը չի աճել, որովհետև ներգրավված միջոցներով ՀՀ փակել է նախկին պարտքերի մի մասը եվ սպասարկել է պարտքի տոկոսներ։

Բա թե 750 մլն ԱՄՆ-ի դոլարով չի ավելացել պարտքը , այլ մի տենց 400 միլիոնով։ Ձեռքի հետ էլ ինչ որ անիմաստ խորհրդավոր բացատրություն է գրվել պարտատոմսերի թողարկման պրոցեդուրաների թեմայով, որին չենք էլ անդրադառնա ժամանակ խնայելու իմաստով։

Այս ցինիկությանը սահմանակից բացատրության հեղինակին հարց ուղղելը անիմաստ զբաղմունք է, բայց ձեր համար հարգելի հայրենակիցներ կտամ որոշ հարցեր եվ պատասխաններ։

1. Ինչու է ընտրվել եվրոպարտատոմսերի տեղաբաշխման այս ժամանակահատվածը, քանզի արեւմտյան բոլոր ֆինանսական ղեկավարները մտահոգ են եկամտաբերության աճով եվ որոշակի քայլերի են գնալու տաս տարեկան պարտատոմսերի տոկոսադրույքների աճը չխթանելու համար։ Թեմայի շուրջ կա ԱՄՆ ֆիննախ եվ Անգլիայի բանկի ղեկավարների հանրային արձագանքը։ ՀՀ կողմից տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը ֆանտաստիկ բարձր է 7.1 տոկոս, ի վնաս մեր երկրի։ Մի՞թե չէր կարելի սպասել եվ ընտրել տեղաբաշխման ավելի նպաստավոր պահ, ավելի ցածր տոկոսադրույքով:
Պատասխանենք, որ նախկինում իրականացված տեղաբաշխումները եղել են 4.5 տոկոսի շուրջ եկամտաբերություն ։ 2.6 տոկոսի տարբերությունը պրոեկտեք 750 մլն գումարի վրա։ Դէ մի քսան միլիոն էս կողմ, էն կողմը ոչինչ է չէ՞:

2. Ինչու է պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար՞:
Պատասխանենք, որ նման 7.1 տոկոսը նվեր է պարտատոմսերի շուկայի շնաձկների համար, որոնց զգալի մասը թոշակային կուտակային ֆոնդերն են։ Հատկապես ուշադրության արժանի է , որ տաս տարվա պարտատոմսերի տեղաբաշխման միջին տոկոսադրույքը ԱՄՆ, Ավստրալիա, Ճապոնիա, Գերմանիա թողարկողների մոտ այս պահին կազմում է մոտ 4.6 տոկոս, իսկ օրեր առաջ, մեր նման մի քանի երկրի պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքը կազմել էր ավելի ցածր չորս տոկոսից։

3. Ինչու է հայկական կուտակային թոշակային ֆոնդերի գումարները տնօրինվում արտասահմանյան օպերատորների կողմից եվ որոնք ըստ առողջ տրամաբանության կարող են իրենց հանձնված ձրի ռեսուրսով ձեռք բերել ՀՀ եվրոպարտատոմսեր՞:

Պատասխանենք, որ կուտակային թոշակային հիմնադրամներին նման ռեսուրսների տրամադրումը պետք է կապել ՀՀ տնտեսության մեջ տեղաբաշխելու պայմանի հետ միայն եվ ապագայում նոր իշխանությունները վստահ գնալու են կոշտ փոփոխությունների։

4. Ինչու մեր երկիրը չի կարողանում դուրս գալ պարտքեր ներգրավելու արատավոր շրջապտույտից։ Եվ որքանով է բացատրելի 7-8 տոկոս տնտեսական աճ ունենալու պարագայում պարտքերի մարման համար նոր, ավելի թանկ պարտքեր կուտակելը՞:

Պատասխանենք , որ դրա համար երկրում պետք է կատարվեն իրական բարեփոխումներ եվ դրանց համար մեկ պայմանը քպ իշխանության հեռացումն է։ Մի փոքր հաշվարկ կատարելու համար հիշենք, որ մարտի 26 մարվելու է մոտ 140 մլրդ դրամի արտաքին պարտք։ Հիմա միթէ դա այն ահռելի գումարն է , որը պետությունը չի գտնում իբր թէ աճող տնտեսության մեջ՞:
Իշխանությունները միայն վերջերս հայտարարեցին, որ ԶՊՄԿ կողմից ստացել են շահաբաժիններ 100 մլրդ դրամից ավելի։ Չեմ ուզում հիշատակել բազմաթիվ նշանակալի այլ մուտքեր պետական բյուջե։

Խնդիրն այլ տեղ է։ 2024 թվականին հարկային թերհավաքագրումը կազմել էր 224 մլրդ դրամ, այսինքն դրա հաջողելու դեպքում պետք չէր լինի հիմա նման կասկածելի թանկ վարկ ձեռք բերել։ Որևէ մեկը կրեց դրա համար պատասխանատվություն ՞, որևէ մեկը ԱԺ պատգամավորներից հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, որովհետև չէին հասկացել տնտեսության մեջ առկա բացթողումը՞:

Կա խնդրի մյուս կողմը նաև։ Պետական տնտեսական պլանավորման անհասկանալի մեխանիկան։ Ինչպես կարելի զանազան սուբվենցիաների միջոցով փոշիացնել թանկարժեք ռեսուրսները, ինչպես կարելի է թանկարժեք ավտոմոբիլային միջոցներ գնել թանկարժեք պարտքերով՞, եվ ինչպես կարելի ոչ համարժեք պարգեւատրումներով մսխել թանկարժեք վարկերը։
Բոլոր հարցերը պահանջում են քաղաքական լուծում։

Որպես վերջաբան։
Շատ հետաքրքիր կլիներ իմանալ թէ Լոնդոնի բորսայի որ երջանիկ բրոքերային կազմակերպությունն է համագործակցում ՀՀ հետ ' պարտատոմսերի տեղաբաշխման հարցով»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
23:58 Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
23:43 Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան