Ներքին 1 տարի առաջ - 11:19 15-03-2025

Արագածոտնի մարզում ոտքի շրջանում հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա. shamshyan.com

Մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդնանոց է մեկնել ոստիկանությա Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Հ․ Հ․-ն է ինչպես նաև պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում իրենց տան բակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Մ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Սևակ Թ․-ին պատկանող «ԳԱՄՈ» տիպի 4.5մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է Հ.Հ․-ի ձախ ոտքին, որի հետևանքով վերջինս ստացել է «ձախ սրունքի վերին երրորդի փակ հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը