Ներքին 2 տարի առաջ - 10:53 25-06-2024

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է՝ շնորհիվ նաև շտապօգնության բժիշկների օպերատիվ գործողությունների, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կարեն Թ.-ն գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ 51-ամյա Արմենուհի Ս.-ի և 22-ամյա Էդվարդ Ա.-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, որից հետո ահազանգել են շտապօգնություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ.-ն իր կամքից անկախ հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հարզենային վնասվածք:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դատաձգաբանական և դատաբժշկական:

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը