Ներքին 1 տարի առաջ - 19:55 07-03-2025

Հատոիկ պատրաստության դասընթաց՝ ոստիկանության զորքերի ծառայողների և քրեական ոստիկանների համար

Ոստիկանների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը կարևոր քայլ է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ծառայողական պարտականությունների արդյունավետության առումով։

Պարբերաբար անցկացվող վերապատրաստումները ծառայողներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել մարտավարական և տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հանրային անվտանգության պահպանման և իրավապահ գործունեության արդյունավետ իրականացման համար։

ՆԳՆ կրթահամալիրում հերթական հատուկ պատրաստության դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին։
Ոստիկանության գվարդիայի համապատասխան պաշտոններում նշանակվելու նպատակով մասնագիտական գիտելիքներն ու հմտություններն են կատարելագործում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Հատուկ պատրաստության դասընթացի շրջանակում ծառայողները ուսումնասիրում են թե՛ Ոստիկանության գվարդիայի մարտավարամասնագիտական պատրաստության, թե՛ հարկադրանքի միջոցների իրավաչափ գործադրման և մարդու հիմնարար իրավունքների իրավաչափ սահմանափակման հիմքերի վերաբերյալ հարցեր։

Փետրվարի 25-ից «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Ոստիկանության զորքերի ծառայողների հետ վերապատրաստվում են նաև քրեական ոստիկանները։ Երկշաբաթյա վերապատրաստման դասընթացների ընթացքում Ոստիկանության զորքերի ծառայողները խորացնում են գիտելիքները զանգվածային անկարգությունների հակազդման ուղղությամբ, իսկ քրեական ոստիկանները զարգացնում մասնագիտական գիտելիքները «Օպերատիվ տեղեկատվության վերլուծություն» ու «Օպերատիվ տեղեկատվության սինթեզ» թեմաներով։

Դասընթացներն անցկացնում են Լիտվիայի Հանրապետության հանրային անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման հակահարձակման խմբի 2-րդ ջոկատի մասնագետ, միջազգային փորձագետ Ժիլվինաս Դերեշկևիչուսը, Լատվիայի պետական ոստիկանության գլխավոր վարչության ռեսուրսների և ճգնաժամային կառավարման վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոլանդս Մարցինկևիչսը, Ոստիկանության բարեփոխումների միջազգային հիմնական փորձագետ Արթուրաս Քեմեզիսը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի