Ներքին 1 տարի առաջ - 17:52 07-03-2025

Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ՊՆ պաշտոնյայի հետ քննարկել է պայմանավորվածությունների իրականացման հարցը

Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկու երկրների պաշտպանության նախարարությունների պաշտպանական խորհրդակցությունների շարունակականության ապահովման և փոխշահավետ գործակցության զարգացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի խաղաղության օրակարգի հանձնառությանն ու երկկողմ բարեկամական համագործակցության խորացման ուղղություններին:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում