Արտաքին 1 տարի առաջ - 10:34 07-03-2025

Եթե ​​Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը մինչև 2025-ի վերջը, կդիտարկվեն տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ

Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի։ Այս մասին ria.ru-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«2026-ի հունվարի 1-ի դրությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու տարի վճարումներ չեն արվել. երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է Պանկինը՝ ընդգծելով, որ «հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի կազմակերպությունից»։

Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում զորավարժություններին և նիստերին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել: Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում