Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 19:00 06-03-2025

Խաղաղության խաչմերուկը վերածվել է փաշինյանական տուպիկի․ Օսկանյանին թիրախավորելով՝ իշխանությունն ինքնապաշտպանվում է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Իհարկե՛ Վարդան Օսկանյանի գնահատականի մեջ որոշակի էմոցիոնալ երանգ կար, որովհետև մենք բոլորս էլ մարդիկ ենք, բոլորս էլ տեսնում ենք, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, որոնց հետ Վարդան Օսկանյանը մի քանի տասնամյակ աշխատել է, նման ծանր իրավիճակում են, ու տրամաբանական է, որ Օսկանյանի արձագանքը կարող էր էմոցիոնալ երանգներ ունենալ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով նախկին ԱԳ նախարարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ բանակցությունները, քանի դեռ հայ պատանդներն ազատ չեն արձակվել, և որը ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից գնահատվել էր «ոչ սթափ»։


/Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ/

Մաթևոսյանը շեշտում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով առնվազն հիմնավոր կասկած են առաջացնում, որ իրենց գործողությունները կարելի է որակել որպես անգործություն, Վարդան Օսկանյանի առաջարկը ստեղծված իրավիճակի լուծումներից մեկը կարող է լինել։ Նա նշեց, որ կարող այս առաջարկը վտանգավոր համարել, կամ հակառակը, սակայն համոզմունք հայտնեց, որ նախկին ԱԳ նախարարի էմոցիոնալ գնահատականի հիմքում ընկած է այս իշխանությունների ապիկարությունն ու անկարողությունը։

«Այն, որ իրենք բոլոր հնարավոր ճանապարհներն ու միջոցները տապալել են։ Արարատ Միրզոյանն իր ողջ գիտակից գոյության ընթացքում չի կարող գեթ մեկ բան ցույց տալ, որը Վարդան Օսկանյանի կողմից բանակցված Մադրիդյան սկզբունքների գոնե 1%-ի չափով համանման դրական երևույթ է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համար։ Վարդան Օսկանյանի վարած բանակցությունների արդյունքում է, ով մեր քաղաքական թիմի անդամ էր, որի անդամ էին նաև Ռոբերտ Քոչարյանը, մինչև հոկտեմբերի 27-ը նաև Վազգեն Սարգսյանը, որ մենք հասել էինք հնարավորության՝ կամ անկախ Արցախ ունենալու կամ Արցախը Հայաստանին միացնելու։

Փաստը մնում է փաստ, որ իրենք կարողացել են ձևավորել շատ լավ բանակցային ժառանգություն՝ բանակցային փաթեթի տեսքով, իսկ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և նրանց մյուս քաղաքական գործիչները (ներողություն եմ խնդրում քաղաքական գործիչ ձևակերպման համար-Բ․Մ․) իրենք են տապալել ամեն ինչ, և իրենց լավ բանակցությունների հետևանքով Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չունի։ Հիմա էլ ակնհայտ է, որ իրենց յուրային լրատվամիջոցներով հասարակությանը պատրաստում են Մեղրիի հանձնմանը»,- ասաց նա՝ նշելով, որ Վարդան Օսկանյանի հայտարարությունները մեկնաբանելու փոխարեն Արարատ Միրզոյանը լավ կանի պատրատվի՝ այս ամենի համար բացատրություններ տալու։

Քաղաքագետը շեշտում է՝ իրողություններն այնպիսինն են, որ խնդիրները ձնագնդի էֆեկտով ավելանում են, որով էլ պայմանավորված է իշխանությունների ագրեսիվ պահվածքը․ «Այդ մարդիկ բանակցել են Արցախի շուրջ, Արցախը չկան, բանակցել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն իբր ճանաչելու շուրջ, Ալիևը՝ չի ճանաչում, բանակցում եմ գերիների շուրջ, գերիները գլոբալ առումով ազատ չեն արձակվում։

Բանակցում են խաղաղության խաչմերուկի, բայց Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածն այն մասին էր, որ խաչմերուկը վերածվելու է փաշինյանական տուպիկի։ Հիմա իշխանությունն էլ է հասկանում, որ սա ձնագնդի նման մեծանում, և մի օր դա ընկնելու է իրենց գլխին։ Դա ինքնապաշտպանական ռեակցիա է, հիմա եթե Օսկանյանը չլիներ, մեկ այլ քաղաքական գործիչ նույնաբովանդակ քննադատություն հնչեցներ, մատանշեր խնդիրները, իրենք նման արձագանք էին տալու»։

Բենիամին Մաթևոսյանը հավելեց, որ իշխանությունների մոտ գործում է ինքնապաշտպանական բնազդը, սակայն ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ իրենց անձնական շահերը պաշտպանելու համար։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին