Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 02-05-2026

Նպաստս չեն վերականգնում, ինձ դրել են «տուպիկի» մեջ․ միայնակ մայրն անորոշության մեջ է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Միասնական սոցիալական ծառայության Արմավիրի տարածքային կենտրոնը հրաժարվել է Արմավիր քաղաքի բնակիչ, միայնակ մոր կարգավիճակ ունեցող Անի Ալվանդյանին խոստացված նպաստը վերականգնել։

Հիշեցնենք՝ Ալվանդյանի երեխան, որպես միակողմանի ծնողազուրկ, ստանում էր նպաստ, որը 2025 թվականի հոկտեմբերից դադարեցվել էր։

Oragir.News-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր այդ խնդրին` ակնկալելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջամտությունն ու արդարացի լուծումը։ Քաղաքացին պատմում է, որ երեխայի խնամքի նպաստը, որը նա օրենքով ստանում էր երեխայի ծնունդից ի վեր, դադարեցվել է այն բանից հետո, երբ հերթական փաստաթղթային թարմացման ժամանակ աշխատողի ցուցումով եկամուտ է նշել։

«Աշխատողն ասաց՝ կա՛մ մեր առաջարկած աշխատանքը պետք է ընդունեք, կա՛մ էլ այս թղթի մեջ եկամուտի չափ գրեք։ Ասացի՝ ինձ ձեր առաջարկած աշխատանքը ձեռք չի տալիս, որովհետև ես չեմ կարող հիմնական աշխատել, քանի որ իմ բալիկն իմ խնամքի տակ է։ Ես գնում եմ, տներ եմ մաքրում՝ երեխային էլ հետս տանում եմ։ Միևնույն է, այդ աշխատողը գրել տվեց եկամուտ՝ 50 հազար դրամ, որից հետո, հոկտեմբերից նպաստը կտրեցին»,- ասում է նա։

Oragir.News-ին Սոցապ նախարարությունից հայտնել էին, որ հարցը կվերանայվի 2026 թվականի մարտ ամսից, սակայն, ինչպես օրերս տեղեկացանք, դեռևս ոչինչ չի արվել, ու միայնակ մոր նպաստը չի վերականգնվել։ «Ես հրաժարվում եմ եռամսյակային օգնությունից, ես ուզում եմ նախորդի պես դիմում գրել՝ առանց եկամուտ նշելու, որովհետև իմ միավորները բավարարում են, որպեսզի իմ երեխային օրենքով ամենամսյա նպաստ հասնի»,- ասում է կինը՝ հավելելով, որ իրեն թույլ չեն տալիս նոր դիմում գրել։



Քաղաքացին պնդում է, որ նախկինում եկամուտի նշումը կատարվել է սոցիալական աշխատողի խորհրդով, և այդ հանգամանքը դարձել է իրեն նպաստից զրկելու պատճառ։ «Ես մեղավոր չեմ, որ աշխատողն ինձ դրել է տուպիկի առաջ ու ասել՝ սենց նշի։

Հիմա չգիտեմ՝ ինչ անեմ, ընկել եմ կրակը»,- ասում է նա։ Վերջինիս խոսքով՝ իր դեպքը բացառություն չէ, քանի որ իր տեղեկություննրով՝ այլ քաղաքացիների նույնպես տարբեր պատճառաբանություններով զրկել են թե նպաստներից, թե՛ թոշակից և թե՛ տարբեր սոցիալական օգնություններից։

Ալվանդյանը նշում է, որ ունի միայնակ մոր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և այդ փաստաթղթերը ներկայացրել է են համապատասխան մարմիններին։



Անի Ալվանդյանը անորոշության մեջ է, կարո՞ղ է նոր դիմում ներկայացնել, թե՞ ոչ։ Մինչ այս պահը իրեն մերժել են՝ առաջարկելով միայն եռամսյակային օգնությունը, ինչը բավարար չէ երեխայի ուսման, կենցաղի և այլ խնդիրները լուծելու համար։ Նա տեղեկացրեց, որ նաև նամակ է գրել նախարար Արսեն Թորոսյանին, հանգամանորեն ներկայացրել իր խնդիրը, սակայն դեռևս պատասխան չի ստացել։




Հավելենք, որ միայնակ կինը վարձով բնակարանում է ապրում ու գտնվում է սոցիալական ծանր վիճակում։

Oragir.News-ն առաջիկայում կփորձի Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարությունից պարզաբանում ստանալ սույն հարցի կապակցությամբ։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին