Օրակարգ Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:00 05-03-2025

Օրակարգ․ Իշխանությունը ժողովրդի հանդեպ թշնամաբար է տրամադրված․ Ժաննա Ալեքսանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր


Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Ժաննա Ալեքսանյանի հետ զրուցել ենք Բաքվում ընթացող շինծու դատավարությունների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործադրվող բռնությունների, նրանց թիրախավորելու անթույլատրելիության, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների, արցախցիների խնդիրների, բանակում տիրող բարքերի և խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ժաննա Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ օրվա իշխանությունը ժողովրդի հանդեպ թշնամաբար է տրամադրված։ «Ես հանկարծ հասկացա, որ թշնամաբար են տրամադրված ժողովրդի դեմ, թշնամաբար։ Այ սենց, ամեն մի էտ ամեն ինչում ես տեսնում եմ այդ թշնամանքը՝ մարդկանց հանդեպ»,- ասաց նա՝ շեշտելով՝ իշխանությանը միայն մարդկանցից փող պոկելն է հետաքրքրում, իսկ փող պոկելու մոլուցքը գալիս է Նիկոլ Փաշինյանից։

Իրավապաշտպանը միևնույն ժամանակ շեշտեց՝ Բաքվում ապօրինաբար գտնվող պատանդներին թիրախավորելն անբարոյականություն է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը