Մամուլ 1 տարի առաջ - 09:00 04-03-2025

«Ռուսամետ» Մարուքյանն էլի մեկնել է ԱՄՆ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»: Սա կապված է նրա առանձին գրառումների ու կոշտ հայտարարությունների հետ՝ կապված Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական «մանևրների» հետ:

Չնայած սրան, Մարուքյանը տիրաժավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները, բացահայտ ցույց տալիս, որ համամիտ է դրանց հետ, միևնույն ժամանակ, ինչպես ասվում է, «օրումեջ» մեկնում է ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նա հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու նույն շարժման մեկ այլ միջոցառմանը: Ինչ խոսք, շատ հետաքրքիր «ռուսամետություն» է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան