Մամուլ 1 տարի առաջ - 08:18 04-03-2025

Սյունիքում փորձում են ավտորիտետ ձեռք բերել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Կապանի ՔՊ խորհրդի ընտ­րություններից հետո ներկուսակցական կրքերը չեն հանդարտվել։ Կապանի ՔՊ թիմում կասկածներ ունեն, որ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը նախապես ազդեցություն է գործել ընտրողների վրա, դա է պատճառը, որ անցած շաբաթ տեղի ունեցած ընտրություններում կապանցի 2 պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը, չեն անցել խորհրդի կազմ, փոխարենը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ՔՊ քարտուղարուհին, մարզիչը եւ Բաբայանի այլ մտերիմներ մտել են։ ՔՊ-ականների կասկածները հաստատվել են այն բանից հետո, երբ խորհրդի նախագահ է ընտրվել Նարեկ Բաբայանը։ ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը պետք է չեղարկի այդ ընտրությունները: Մինչդեռ մեր աղբյուրները կարծում են, որ ՔՊ կուսակցության վարչությունն իր առաջիկա նիստում կհաստատի Բաբայանի նշանակումը խորհրդի ղեկավարի պաշտոնում, քանի որ նրա «առաջընթացի» քավորները վարչության անդամներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն են, որոնք փորձում են Սյունիքում իրենց ազդեցությունը մեծացնել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան