Ներքին 1 տարի առաջ - 18:19 03-03-2025

Դադարեցվել է Շատինում գործող բենզալցակայանի գործունեությունը․ ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել: Այդ մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում՝ «Գագ պետրոլ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) հանդիսացող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի նկատմամբ։

Հետազոտության արդյունքում տեսչական մարմնի մասնագետները արձանագրել են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի 1-ին փողոց, շենք 10 հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է։

Այսօր՝ մարտի 3-ին, տեսչական մարմնի Վայոց ձորի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների վերացումը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար