Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:03 03-03-2025

Հայաստանի նախագահը Ուրուգվայի նախագահին հրավիրել է Հայաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ:

Ողջունելով նորընտիր նախագահին՝ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, որ Հայաստանն ու Ուրուգվայը միշտ ունեցել են բարեկամական հարաբերություններ, որոնք ունեն ընդլայնվելու մեծ ներուժ տարբեր ուղղություններով:

Վահագն Խաչատուրյանն առանձնահատուկ նշել է, որ երդմնակալության արարողությունն իր բնույթով ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման լավագույն դրսևորումներից է:

Զրույցի ընթացքում շեշտվել է դեսպանությունների բացման կարևորությունը երկրների համագործակցության հետագա ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության խթանմանը՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ բնագավառներում:

Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը հրավիրել է Ժամանդու Օրսիին հնարավորության դեպքում այցելել Հայաստան պատեհ պահին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը