Ներքին 1 տարի առաջ - 11:34 03-03-2025

Իմ կյանքի այս փուլում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում. Գագիկ Ծառուկյան

Գագւկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, հանրային գործիչներին՝ այս օրերին իմ քայլերին, իմ գործունեությանը հրապարակայնորեն աջակցելու համար։ Ես բարձր եմ գնահատում Ձեր անկեղծ, մարդկային դիրքորոշումը։ Միաժամանակ՝ ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար։

Սա ասում եմ այն պատճառով, որ իմ կյանքի այս փուլում, մեր երկրի համար այս դժվարագույն շրջանում ես ինչ անում եմ՝ կուսակցական շահի համար չեմ անում, որպես կուսակցության ղեկավար չեմ անում։

Անում եմ՝ որպես Գ. Ծառուկյան, որպես հայ մարդ, որի կյանքի նպատակն իր երկիրը խաղաղ տեսնելն է, ներքին համերաշխությունը վերականգնելն է, ազգային և պետական վերածննդի սկիզբը դնելն է։

Ասել եմ մեկ տարի առաջ ու հիմա կրկնում եմ. այս վիճակը մեր ազգին սազական չէ։ Մենք խաղաղասեր ու արժանապատիվ ժողովուրդ ենք։ Իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով։ Մեր ժողովուրդն այսօր չի վստահում որևէ կուսակցության, քանի որ հասկանում է, որ այսօր որևէ առանձին կուսակցություն չի կարող երկիրը այս վիճակից հանել։
Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից։ Արդեն հետո, երբ կլինի հանդարտ, կայուն վիճակ, թող ստեղծվեն նոր կուսակցություններ, թարմացվեն հները, ինչքան ուզում են՝ բանավիճեն, քննարկեն, վարկանիշներ վաստակեն։
Հիմա, այս դժվար փուլում, մեր երկրին պետք է ունակ, գրագետ մարդկանց համախմբում՝ տարբեր ձևաչափերով, տարբեր միավորներով։ Պիտի գտնենք ձևը՝ համախմբելու մարդկանց, որոնք կարող են գտնել լավագույն լուծումները, որոնք ունեն ոչ ստանդարտ մտածելու ունակություն, փորձ, գիտելիք, դիմացինին լսելու շնորհք։ Մենք բոլոր ոլորտներում ունենք կայացած, գիտակ մարդիկ, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի վերականգնման գործում։ Հայաստանում և սփյուռքում ունենք բարձր պրոֆեսիոնալներ, ազդեցիկ մարդիկ, բոլոր ոլորտներում՝ տնտեսության կառավարման, արտաքին քաղաքականության, գիտության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, քաղաքային պլանավորման, և այլն, և այլն։ Բոլոր ոլորտներում մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն աշխատանքի փորձ, կենսափորձ, որ գործ են արել, հաջողության ճանապարհ են անցել, և որոնք կմտածեն ոչ թե կուսակցական կամ անձնական շահի մասին, այլ՝ պետության և ժողովրդի»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին