Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:10 27-02-2025

Դոդիկը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, Անգլիայում 98 կգ ոսկյա զուգարան են գողացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկեր Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր հաղորդակցությունների գրասենյակից, զրույցի ընթացքում Էրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Տոկաևը շնորհավորել է նաև նախագահ Էրդողանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Գործակալությունը նշում է, որ Էրդողանին շնորհավորել է նաև Իլհամ Ալիևը։

ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում Կարմիր Խաչին է հանձնել չորս պատանդների մարմինները։
Միաժամանակ իսրայելական բանտերից ազատված պաղեստինցի բանտարկյալների շարասյունը մտել է Գազայի հատված, հայտնում է Al Jazeera-ն։

РИА НОВОСТИ-ն գրում է. Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 19 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
12 անօդաչու թռչող սարք խոցվել է Օրյոլի շրջանի վրա, երեքը՝ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում, և մեկը՝ Ղրիմի վրա։

Ռուսաստանը լիովին վստահ է, որ մայիսի 1-ից հնարավոր կլինի սկսել կանոնավոր ավիահաղորդակցությունը Աբխազիայի հետ։ Այս մասին հաղորդում է RT-ն։
Այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Նա նշել է, որ Սուխումի օդանավակայանի բոլոր համակարգերի աշխատանքը ստուգվել է առաջին փորձնական չվերթի ընթացքում։
Փետրվարի սկզբին Աբխազիայի մայրաքաղաքի օդանավակայան էր ժամանել վերջին 30 տարվա ընթացքում առաջին ինքնաթիռը Ռուսաստանից։

Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի