Ներքին 1 տարի առաջ - 22:52 26-02-2025

Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ այս պահին չի հաջողվել համաձայնություն արձանագրել. ՀՀ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը դեռևս համաձայնության չեն եկել Խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերի հարցում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարող եմ ասել, որ այս պահին այդ հարցով մեզ չի հաջողվել արձանագրել համաձայնություն: Վիճակագրությունը չի փոխվել. կա 17 հոդված՝ 15-ը համաձայնեցված են, երկուսը՝ չհամաձայնեցված: Չհամաձայնեցվածության տարբեր տոկոսներ կարող է լինել:

Դրանք շարունակում են մնալ չհամաձայնեցված: Հետևաբար, դրանց վրա աշխատանքը պետք է շարունակվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված