Ըստ էության 1 տարի առաջ - 19:00 26-02-2025

Ըստ էության․ Ո՞նց է Ադրբեջանը խոչընդոտում․գուցե Արման Եղոյա՞նն է իր մարդը

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք օրերս դատարանի կայացրած որոշման մասին,որով Ղազարյանը իրավունք չունի կարծիք հայտնելու դատախազների, քննիչների, դատավորների, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի վերաբերյալ, խոսքի սահմնափակման նախադեպի հանդիպելու, Վլադիմիր Վարդանյանի, միջազգային կառույցներից իր վճռին չանդրադառնալու և մի շարք այլ հարցերի մասին։

Ղազարյանը շեշտում է՝ ըստ կայացրած վճռի՝ ոչ միայն նշված համակարգերի աշխատակիցների վերաբերյալ խոսքն է սահմանափակված, այլ նաև նրանց ընտանիքի անդամների, ազգականների։

«Իմ խոսքը սահմանափակվել է ոչ միայն ձեր թվարկած անձանց մասով, այլ նաև նրանց ընտանիքի անդամների, խնամքի տակ գտնվող անձանց։ Եվ ես խնդրել եմ, որ ինձ տրամադրեն Հայաստանի և Ադրբեջանի բոլոր դատավորների, դատախազների ազգականների ցանկը, անուն-ազգանունները, լուսանկարները։

Քանի որ իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը դատավորին հստակ հարց ուղղեց, թե արդյոք ես կարող եմ քննադատել Ադրբեջանում ընթացող հայ ռազմագերիների գործով ընթացող դատավարության դատավորներին և հստակ պատասխան չստացանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի