Ներքին 1 տարի առաջ - 18:18 26-02-2025

Քննարկվել են ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ հարցեր


Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։

Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵՄ կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի տրամադրման, ինչպես նաև այս գործընթացին վերաբերելի իրավական և ինստիտուցիոնալ մի շարք հարցեր։ Քննարկման առանցքում է եղել նաև ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործումը:

Միջգերատեսչական նիստում ներկայացվել է ՀԸԳՀ կիրարկման ընթացքը՝ առանձնահատուկ շեշտադրումով դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած քայլերի և մոտարկման ու մշտադիտարկման կարողությունների լավարկման ուղղությամբ ներդրվող նոր մեխանիզմների վրա։ Այնուհետև ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման և մշտադիտարկման նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող համակարգված աշխատանքները։

Մհեր Գրիգորյանը, ընդգծելով ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը՝ որպես Կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգի առանցքային մաս, համապատասխան հանձնարարականներ է տվել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար