Ներքին 1 տարի առաջ - 19:11 11-02-2025

Քննարկվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության, Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները:

Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ համապատասխան տնօրինությունների, Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներ, փետրվարի 10-14-ը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում գտնվելու է Հայաստանում:

Այցի նպատակը փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման և առնչվող այլ ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր գնահատումն է, որը կնպաստի ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը