Արտաքին 1 տարի առաջ - 19:47 25-02-2025

Թուրքիայի սպառազինությունը կհամալրվի PARS ALPHA տիպի զրահամեքենաներով

Թուրքիայի սպառազինությունը շուտով կհամալրվի տեղական արտադրության PARS ALPHA զրահապատ մեքենաներով:

Ռազմարդյունաբերական FNSS թուրքական ընկերությունը հայտարարել է, որ այդ զրահամեքենաները շուտով կիրառվելու են Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի կողմից և ունակ են բարձրացնելու ստորաբաժանումների մարտունակությունը:

Ընկերությունը PARS ALPHA տեսակի զրահամեքենաների արտադրությունը և դրա մատակարարումը թուրքական զինված ուժերին իրականացնում է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության հետ ստորագրված նոր սերնդի զրահամեքենաների արտադրության ծրագրի շրջանակներում:

Ծրագրի առաջին փուլով նախատեսվում է ցամաքային զորքերի ավտոպարկը համալրել վերանորոգում իրականացնող, հակատանկային և քառաֆունկցիոնալ PARS ALPHA տիպի զրահամեքենաներով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը