Ներքին 1 տարի առաջ - 23:36 24-02-2025

Դեսպան Կոպիրկինը մասնակցել է Բաղրամյանի հուշաքանդակի բացմանը

Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ փետրվարի 21-ին Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակներ։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Փետրվարի 23-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ:

Նույն օրը նրանք մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման շենքում Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման արարողությանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը