Ներքին 1 տարի առաջ - 09:36 23-02-2025

Հոսպիտալում մահացած զինվորը Սիսիանից էր, հայրն էլ վերջերս էր մահացել. News.am

Երեկ Երևանի զինվորական հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող Արտակ Վարդանյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր, ընտանքի միակ որդին: Սիսիանի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տեղեկություններով տղան մահացել է թոքաբորբի հետևանքով:

«Շատ լավ, շնորհքով, խելացի տղա էր, համեստության տիպար: Ապրում էր ծնողների ու քրոջ հետ: Հայրն էլ ամիսներ առաջ էր մահացել...

Արտակը Իջևանում էր ծառայում. ինքը քաշի խնդիր ուներ, բանակ չպետք է գնար, բայց զորակոչեցին: Մնացին մայրն ու քույրը: Մայրը հասցրել է Սիսիանից հասնել Երևան՝ հոսպիտալ, տեսնել որդուն, որից հետո նոր գրանցվել է տղայի մահը: Սարսափելի ցավ է բոլորիս համար, խոսքեր չկան...»,- ասաց Սիսիանի բնակիչներից մեկը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի