Մամուլ 1 տարի առաջ - 07:22 22-02-2025

Փաշինյանի կառավարությունը «Ամուլսար ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ-ի» գործով 79 մլն դրամ գումար է վճարել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով արբիտրաժային դատարան բավականին մեծ գումար է վճարել: Իհարկե, տարիներ շարունակ գաղտնի էր պահվում վճարված թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Փաշինյանի կառավարությունը արբիտրաժի դատական ծախսերի համար վճարել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Միջնորդ դատարանի մշտական պալատը (PCA) 2024 թվականի հունվարի վերջին հայկական կողմին տեղեկացրել է, որ վարում է Միացյալ Նահանգներում գրանցված ««Ամուլսար ինվեսթոր վենչըր» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը։ Ըստ առկա տվյալների՝ արբիտրաժային գործը վերաբերում է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի բացումը կռվախնձոր էր դարձել կառավարության և բնապահպանների միջև: Ամիսներ տևած բողոքի ակցիաներից, անհնազանդության կոչերից և նստացույցերից հետո 2023 թվականի փետրվարին Կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր ստորագրեց «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ։ Բնապահպանների ահազանգերից, տևական բողոքի ակցիաներից ու քրեական գործից հետո գործադիրը հայտարարում է՝ այլևս խոչընդոտներ չկան:

«Հետքը» գրել էր, որ բացի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, Հայաստանի շահերի պաշտպանությանը ներգրավված է նաև Foley Hoag ընկերությունը։ Կառավարությունը, սակայն, գաղտնի էր պահում ամերիկյան այս ընկերության հետ կնքված պայմանագրի գինը՝ նշելով, թե գործի գաղտնիության պատճառով չի կարող տրամադրել այն։

«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի 2025 թվականի գնումներն ուսումնասիրելիս նկատեց, որ այս գործի համար արբիտրաժային դատական ծախսերի համար Կառավարությունը հատկացրել է 79 մլն 748 հազար դրամ, որը համարժեք է 200 հազար ԱՄՆ դոլարի։

Հարկ է նշել, որ Հայաստանի շահերի պաշտպանությունը ստանձնած Foley Hoag իրավաբանական ընկերությունը Հայաստանի շահերը պաշտպանում է նաև Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի «կենսաբազմազանության ոչնչացման» հարցով միջպետական արբիտրաժային վարույթի շրջանակներում։

Այս գործում Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «իր տարածքների ապօրինի բռնազավթման շուրջ 30 տարվա ընթացքում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։«Հետքը» հիշեցրել է նաև, որ այս ընկերությունը ներգրավված է նաև «Սանիթեք»-ի գործով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության իրականացմանը։ Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին: Աղբահանության ոլորտում ծագած արբիտրաժային գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրի հիման վրա:

Մեկ տարի առաջ այս գործի գաղտնիության պատճառաբանությամբ պայմանագիրը չէր տրամադրվել լրատվամիջոցներին, իսկ այժմ, երբ գուցե գաղտնիության փուլն անցել է, Կառավարությունը հրապարակել է այն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար