Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:40 20-02-2025

Ողորմելի գաղափարական գաճա՛ճ, դու չե՛ս մեր Հայրենիքի սահմանները որոշողը․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողորմելի գաղափարական գաճա՛ճ,
Դու չե՛ս մեր Հայրենիքի սահմանները որոշողը՝ ոչ նյութական, ոչ ոգեղեն: Մեր Հայրենիքում Նոյն իջել է Արարատից, Հայկը կռիվ է տվել Բելի դեմ, Տիգրանը կայսրություն է ստեղծել, Գրիգորը քրիստոնեության լույսն է տարածել, Մեսրոպը գիր ու գրականություն է բերել, Վարդանը հավատի կռիվ է տվել՝ ու այդպես շարունակ, մինչև Անդրանիկ, Նժդեհ, Բաղրամյան ու Մոնթե:

Դու այս ժառանգության տերը չես, որ այսպես անխնա վատնես: Դու պատահականություն ես, մեր ժողովրդի ցավալի սխալը, որ հենց նա էլ կուղղի: Որքան էլ որ քո պատճառով կորուստ կրած լինենք, բոլորը կհաղթահարենք, մեր մեջքը կուղղենք, աշխարհին նորից կնայենք հային վայել խրոխտ հայացքով: Իսկ քո պես հացկատակի տեղը պատմության աղբանոցն է, պատրաստվիր վերջին տարիներդ այնտեղ առնետների և կարիճների մեջ անցկացնելուն»:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է