Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 17:18 29-06-2022

Ա՛յ ողորմելի, եթե դու կոմունիկացիաներ ես բացում, ինչի՞ ես նոր ճանապարհի մասին խոսում. Պարույր Հայրիկյան

«Ընդհանուր առմամբ այդ երևույթը ծանր է ամեն հայի համար, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր այնտեղ մեծ ներդրում են ունեցել, ջիքեր են գործադրել»։ Այս մասի oragir.news-ի հետ զրույցում ասաց ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արված այն հայտարարությանը, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ իր ասուլիսում նշել էր, որ երթուղու փոփոխության դեպքում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ տարածքում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նա մասնավորապես նշել էր․ «Լաչինի բնակիչների հարցերը Կառավարությունը լուծում է, բնակիչները բնականաբար պետք է ապահովվեն բնակարաններով։ Ըստ էության՝ Լաչինում այսօր ընտանիքներ չեն բնակվում, իսկ Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն, Սուսի մասին այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդիրն այն է, թե այդ տարածքները ԼՂԻՄ սահմաններից նե՞րս, թե՞ դուրս են գտնվում։ Համենայն դեպս, երբ այս հարցը քննարկել ենք Արցախի իշխանությունների հետ, Սուս գյուղի անունը չի քննարկվել»։

1992 թ-ին Հայրիկյանի ղեկավարությամբ ձեռնարկվեց նախկին Լաչինի, այժմ՝ Բերձորի շրջանում փախստականների համար բնակավայրեր ստեղծելու գործը։ Հայրիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես եղել եմ միավորման հրամանատար, չնայած գնացել էինք ընդամենը մարդկանց բնակեցնելու և կռիվներին մասնակցելու, 43 զոհ ենք տվել։ Մեր ազգի կյանքի մեծագույն ձախողումն այն է, որ Նիկոլի պես մարդիկ կարող են իշխանության լինել ու մնալ իշխանության»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչպես կբացատրի երևույթը, որ այս ամենից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, Հայրիկյանը պատասխանեց. «Ներկայիս ընդդիմադիրները խորքային ընդդիմադիրներ չեն, դա է պատճառը․ տխուր իրավիճակ է ստեղծվել, տխուր զարգացումներ և տխուր շարունակություն կունենա»։

Անդրադառնալով իրենց ստեղծած «Աիմավան»-ներին՝ Հայրիկյանն ասաց․ «Միայն երկու տարուց ավելի այնտեղ միայն մենք էինք՝ գրեթե առանց պետական աջակցության, հետո նշանակվեց Ալեքսան Հակոբյանը և օրինականացվեց, այսինքն՝ պաշտոնականացվեց, որովհետև ես Գորիսի պարետ էի համարվում, Գորիսի և Գորիսի շրջանի պարետ։ Մենք ստեղծեցինք այնտեղ 10-ից ավելի բնակավայրեր և հետո այդ ամենը հանձնեցինք պետությանը, քանի որ դա պետականորեն արվելիք գործ էր։ Դա ԱԻՆ-ի ռազմավարական քայլերից մեկն էր՝ ազատագրել հայկական պատմական տարածքները և բնակեցնել հայերով։ Մենք նույնիսկ գրքույկ ունենք հաղթանակած ռազմավարության մասին։ Աղավնո գյուղում գտնվող եկեղեցու կառուցումը ես եմ նախաձեռնել, որովհետև այնտեղ պատմական խաչքարեր կային, և դրանց հարևանությամբ մենք Սրբոց նահատակած եկեղեցին կառուցեցինք»։

Հարցին, թե այս պահին ինչ զգացումներ ունի, նրա այդքան ներդրումը, որ ունեցել է Բերձորի վերաբնակեցման գործում, իզուր է եղել, Հայրիկյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե այս պահին ինչ ասեմ, դուք երևի լավ կպատկերացնեք, թե ինչ զգացումներ ես ունենում, երբ տեսնում ես այդպիսի անառողջ «խաղաղասիություն», իբր թե «խաղաղության դարաշրջան» է սկսում։ Տեսեք մի հասարակ բան. ա՛յ ողորմելի, եթե դու կոմունիկացիաներ ես բացում, ինչի՞ ես նոր ճանապարհի մասին խոսում, չէ՞ որ դու եղած ճանապարհներն էիր բացում։ Նրա ելույթը ամբողջությամբ չեմ նայել և նախանձում եմ այն մարդկանց, ովքեր նայել են, որովհետև ամենաանշնորակալ գործն է լսել Նիկոլի նման ստախոսին։ Ես սարեր-ձորեր չեմ ընկնում, բավական է Սահմանադրության վերաբերյալ իր կեցվածքը։ Այդ մարդը ստախոսության մարմնացումն է, և պիտի առնվազն սեփական անձդ չհարգես, որ նրան մինչև վերջ լսել կարողանաս»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ