Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:11 19-02-2025

Բացվել են «Աբովյան» ՔԿՀ նորոգված վարչական շենքը և անազատության մեջ գտնվողների պահման վայրը

Այսօր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել վարչական շենքի և կալանավորված անձանց պահելու վայրի բացման հանդիսավոր արարողությունը։

Բացման արարողությանը ներկա Սրբուհի Գալյանը, խոսելով անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանների բարելավման անհրաժեշտությունից՝ նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն իր պայմաններով առանձնահատուկ կարգավիճակ ունի և մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին պետք է ձգտեն և հասնեն մյուս քրեակատարողական հիմնարկները։

«Ինչպես գիտենք, այստեղ անազատության մեջ գտնվողները յուրահատուկ են, քանի որ կանայք են և անչափահասներ, և այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է բարեկարգվի հենց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը»,- ընդգծել է նախարարը։

Խոսելով նորոգված վարչական շենքից՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է պետական ծառայողների արժանապատիվ աշխատանքային պայմանների անհրաժեշտությունը։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում միջոցներ կստեղծվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում ապահովելու «Աբովյան» ՔԿՀ-ի չափանիշները։

Միջոցառման հյուր Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է անազատության մեջ պահվող անձանց իրավունքների իրացումը՝ շեշտադրելով հատկապես պատշաճ բժշկական ծառայության կարևորությունը։

Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը շնորհավորել է գործընկերներին՝ ծառայությունը բարեկարգ պայմաններում իրականացնելու հնարավորության առթիվ և շնորհակալություն հայտնել կատարված հսկայածավալ աշխատանքի համար։

Արդարադատության նախարարը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ շրջայց է իրականացրել «Աբովյան» ՔԿՀ-ի վերանորոգված հատվածներում, զրուցել ազատազրկվածների հետ։ Սրբուհի Գալյանն այցելել է նաև հիմնարկի չգործող կեցավայր, որը հետագայում ենթակա է նորոգման։

Տեղեկացնենք, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են պետական միջոցներով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին