Արտաքին 1 տարի առաջ - 19:05 16-02-2025

Հնդկաստանում կարտադրվեն լավագույն հակատանկայինները

Ամերիկայի միացյալ նահանգները և Հնդկաստանը կկազմակերպեն ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և Stryker զրահափոխադրիչների համատեղ արտադրություն։ Սրա մասին նշվում է հայտարարությունում, որն արել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ավարտին։

Հնդկաստանի տարածքում ռազմարդյունաբերական նոր համալիրների հիմնումը հնարավորություն է տալու բավարարել թե ԱՄՆ-ի, թե Հնդկաստանի պաշտպանական համակարգերի կարիքները:

Javelin-ը շարժական հակատանկային հրթիռային համակարգ է, որի հրթիռը հնարավորություն ունի գրոհել զրահամեքենաները վերևից: Այն չափազանց արդյունավետ էր ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում, երբ ռուսական տանկերը տասնյակներով խոցվում էին հենց այս համակրգի միջոցով: 6 հրթիռով 1 Javelin-ի արժեքը ԱՄՆ-ի դաշնակիցների համար կազմում է $600,000:

Stryker-ը 8×8 շասսիով զրահապատ մեքենաների ընտանիք է, որն արտադրվում է ամերիկյան General Dynamics Land Systems ընկերության կողմից։ Այն օգտագործվում է հետևակի ստորաբաժանումները մարտադաշտ փոխադրելու և մարտական գործողություններում կրակի խտություն ապահովելու համար:

Այս երկու զինատեսակների համատեղ արտադրությունից զատ Վաշինգտոնն ու Նյու Դելին բանակցում են 5-րդ սերնդի F35 կործանիչների մատակարարման շուրջ: Այս գործարքի իրականացման դեպքում՝ Հնդկաստանի օդուժը էականորեն կմեծացնի իր հնարավորությունները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան