Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:09 13-07-2023

Երիտասարդները մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հանդիպել է ուսանողների, երիտասարդների հետ։ Այս մասին Թանդիլյանը գրառում է կատարել ու տեսանյութ հրապարակել։

«Նրանք մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան։ Նրանք փոփոխության կրող են ու փոփոխություններ թելադրողը։

Իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, որ երիտասարդների վրա հույս դնել չի կարելի, պարզապես չեն էլ փորձել խոսել, շփվել, ուղղակի լսել այս պայծառ ու վառ անհատականություններին։ Բայց ես վստահ եմ՝ հետայսու նաև վերահաստատվեց իմ այն համոզմունքը, որ երիտասարդների հետ խոսելու շատ բան կա, նրանցից լսելու՝ առավել ևս։

Մեր ուսանողների, երիտասարդների հետ հերթական կարևոր ու բովանդակային հանդիպումներից մեկն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, քննարկեցինք առաջնորդության, քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու, որոշումների կայացման գործում մասնակցություն ունենալու և սեփական ճակատագիրը սեփական ձեռքերում վերցնելու կարևորությունը։

Շնորհակալ եմ այն ոգեշնչման համար, որը փոխանցեցիք, սիրելի՛ երիտասարդներ։ Լիահույս եմ, որ ապագայում անպայման տեսնելու եմ ձեզնից շատերին՝ որպես կոլեգաներ, ինչու ոչ՝ նաև որպես գաղափարակիցներ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում