Ներքին 1 տարի առաջ - 17:21 15-02-2025

Արևմտյան ռազմատեսական միտքն ավելի ճկուն է․ ՀՀ-ն պետք է գտնի այլընտրանքներ․ ռազմական փորձագետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 14-ին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, հանդիպումներ ունեցել մի շարք երկրների պաշտպանության նախարարների հետ, այդ թվում՝ Բելգիայի Թագավորության պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի, Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի, Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի, Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի և այլ պաշտոնակիցների հետ։

Բոլոր հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը և տարածաշրջանային զարգացումներ։

Հասկանալու համար, թե որքանով են ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունները արդյունավետ, Oragir News-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

«Սուրեն Պապիկյանի այս հանդիպումները ինքս դիտարկում եմ եվրոպական քաղաքականության ընդհանուր համատեքստում, քանի որ այս պահին, ցավոք կամ բարեբախտաբար՝ ՌԴ-ն ի վիճակի չէ Հայաստանի համար անրաժեշտ զենք-զինամթեք, ռազմական հանդերձանք տրամադրել։

Բացի այդ՝ Ուկրաինական պատերազմի համատեքստում մենք տեսանք, որ Ռուսաստանի ռազմական ներուժը զիջում է եվրոպականին, միակ առավելությունը դրա հեշտ կիրառելիությունն է և հասանելիությունը։ Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանն այսօր հազիվ իրեն է կարողանում ապահովել։ Եվ մինչ Ուկրաինական պատերազմի սառեցումը, ՀՀ-ն պետք է գտնի այլընտրանքային տարբերակներ, և եվրոպական տարբերակը բավականին հաջող է։

Ի վերջո՝ մեզ պետք է զարգացում, քանի որ մենք երկար ժամանակ սովետական ռազմատեսական մտքի ազդեցության տակ ենք եղել։ Իսկ արևմտյան ռազմատեսական միտքը ավելի ճկուն է և փոփոխություններին հարմարվող»,- նշեց փորձագետը։

Նա հավելեց, որ հանդիպումները չպետք է թերագնահատել կամ գերագնահատել, նաև չպետք է հեռուն գնացող կանխատեսումներ անել, քանի որ, եթե Ուկրաինական պատերազմը ավարտվի և աշխարհը բաժանվի, իսկ մենք անցնենք Ռուսաստանի կողմը, այս ամենը կլինի անիմաստ։ Այս դեպքում Հայաստանը պետք է ընտրի հիբրիդային տարբերակը, ինչպես օրինակ՝ Հնդկաստանում է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի