Մամուլ 2 տարի առաջ - 08:16 18-05-2024

Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան հակակշռել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը: Բանն այն է, որ նրանք ևս հիանալի հասկանում են, որ ցանկացած պահի կարող է իրավիճակն այնպես «պայթել», որ ընդամենը «մի գիշերվա մեջ» ամբողջապես կորցնեն իշխանությունը: Իսկ օրավուր հարստացող ու այդ հարստության և իրենց կարգավիճակի վրա դողացող քպական պաշտոնյաներից, պատգամավորներից զատ, Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահները, այն էլ՝ ողջ 100 տոկոսով:
Ուստի, Նիկոլ Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների: Առաջինն այդ «բեռն» իրենց ուսերին են վերցրել արևմտյան ֆինանսավորում ունեցող կառույցների ներկայացուցիչները, որոնք այս օրերին նույնիսկ կոչեր են հնչեցնում ստեղծել արևմտյան կողնորոշում ունեցողների դաշինք ու ամուր կանգնել Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության թիկունքին: Նրանք գրեթե նոնստոպ ռեժիմով գրառումներ են անում սոցցանցերում, հարցազրույցներ են տալիս՝ բացահայտ կեղծիքներ տարածելով շարժման ղեկավարների հասցեին, փորձում են հանրությանը համոզել, թե շարժման թիկունքում իբր Ռուսաստանն է, նորանոր հարձակումներ են գործում Հայ առաքելական եկեղեցու դեմ և այլն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանության ներկայացուցիչներն այս օրերին ինտենսիվ հանդիպումներ են ունեցել նաև Հայաստանում գործող մի քանի աղանդավորական կազմակերպությունների, հատկապես նրանց հետ, որոնք 2018-ին եղել են Նիկոլ Փաշինյանի իշխանափոխության աջակիցներ, որպեսզի նրանք էլ իրենց անդամների մեջ քարոզեն նիկոլական գաղափարներ ու պայքարեն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Սակայն, մեր տեղեկություններով, այս կառույցների մեծ մասը կտրուկ մերժել է բացահայտ դուրս գալ ՀԱԵ-ի ու ժողովրդի բացարձակ մեծամասնության դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում