Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:34 14-02-2025

Աջ ձեռքն ընդունում է օրենքը, ձախը չի ենթարկվում․ սեփականության իրավունքը չի վերականգնվում

«Երբ ես սկզբում դիմեցի քաղաքապետարան, ինձ ասացին՝ ինչ-որ ապացույց բեր, որով իրոք իրավունք ունեք այդ տարածքի վրա։ Ես բերեցի մեր տան 50-60-ական թվականների քարտեզը և ներկայացրի ՊԵՏԱՊ-ի թղթերը։ Իսկ դրանք, բոլորն էլ գիտեն, որ անում են սեփականություն հանդիսացող գույքի վրա։ Դա տեսնելուց հետո ինձ ուղարկեցին Ազգային արխիվ, սակայն արխիվում այդ հասցեի վերաբերյալ տեղեկություն չկար։ Ուղարկեցին Կադաստր, որտեղ ևս ինձ չօգնեցին։ Ասում եմ՝ խնդրում եմ՝ հիմք ընդունեք մինչ այդ ներկայացված փաստաթղթերը, եթե հիմա ես քարը քարին դնեմ, իրենք գալու են տուգանեն, չթողնեն՝ ապրեմ։ Առաջարկում եմ՝ եկեք օրինական ձևով այս ամենը անենք, որ ես տունս սարքեմ, կարողանանք այնտեղ ապրել։ Չնայած այս օրենքը գործում էր, բայց նախանցյալ տարի իշխանություններն առավել ուժ տվեցին, որի համաձայն՝ եթե մարդը 10 տարի տնօրինում է շարժական և անշարժ գույքը, նշանակում է, որ այն իր սեփականությունն է համարվում, ես այդ օրենքով էլ դիմեցի քաղաքապետարան, այսինքն՝ 2 օրենքի համաձայն դիմել եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Բագրատունյաց 1/16 հասցեի բնակիչ Խաչատուր Խաչատրյանը:



Բնակչի խոսքով՝ հայրը՝ Վասիլ Մինասյանը, 1949 թվականին Կոտայքի մարզից տեղափոխվել է Երևան, հաստատվել Թամանցիների, այժմ՝ Բագրատունյաց 1/16 հասցեում գտնվող տանը։ 2000-ականներին այս տարածքում մեծ հրդեհ է եղել, որի պատճառով շինությունների 70-75%-ը քանդվել է։ Դրանից հետո բնակիչները դիմել են քաղաքապետարան՝ իրենց տները վերականգնելու, վերակառուցելու թույլտվության համար։

«Իմ կողքի տների հարևաններիս վաղուց իրենց տները վերակառուցելու իրավունք տվել են։ Մարդիկ այդտեղ արդեն ապրում, արարում են։ Բայց հայրս այս տարածքի 1-ին բնակիչն է եղել, մեզ դեռ իրավունք չեն տալիս։ Ես կարծում եմ, որ իրենք էլ խճճվել են իրենց ընդունած օրենքներում։ Աջ ձեռքն օրենք է ընդունում, ձախը չի ենթարկվում, թե չի ընդունում, չեմ կարող հստակ ասել։ Կառավարությունը, ԱԺ-ն օրենքին հիմք տվեցին, բայց երբ հերթը հասնում է քաղաքապետարանին, տարատեսակ պատճառաբանություններ են առաջ գալիս, և չեմ հասկանում՝ ինչու ինձ չեն տալիս իմ սեփականության իրավունքը, ես այդ հարցի պատասխանը չունեմ»,- նշեց Խաչատրյանը։



Խաչատուր Խաչատրյանի խոսքով՝ ինքը դիմել է նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողով, ասել՝ նման օրենք եք ընդունել, ինչո՞ւ տեր չեք կանգնում։ Նրանք էլ քաղաքապետարան են ուղարկել: Բնակիչը հավելեց նաև, որ տարածքում իրենց տնկած ընկուզենու մեծ ծառեր կան, որոնք ևս վկայում են այն մասին, թե ինչքան երկար ժամանակ է, որ իրենք այդտեղ են բնակվում։