Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ) Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուղիղ եթեր
Ներքին 15 րոպե առաջ - 14:29 09-11-2026

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է փոխնախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը։ Նախարարը հաջողություն է մաղթել նրան՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տեղակալի ներգրավմամբ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ ընթացք կստանան։

Քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեում մինչև տարեվերջ անհրաժեշտ վերաբաշխումների իրականացմանը, ինչպես նաև չորրորդ եռամսյակի ծրագրերի կատարողականին վերաբերող հարցեր։ Նախարարը հանձնարարել է մեկնարկել տարեկան հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Անդրադարձ է եղել նաև կամավոր ատեստավորման գործընթացին․ նախարարը հանձնարարել է կազմել և հրապարակել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման ժամանակացույցը՝ ապահովելով պատշաճ իրազեկում:

Քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ։